ԱՄՆ-ում մեկնարկել է ամանորյա զեղչերի սեզոնը: Նոյեմբերի 29-ից սկսած՝ առևտրային ցանցերը իրենց ապրանքները վաճառքի կդնեն նվազագույն ցածր գներով: «Սև ուրբաթ» օրը զեղչերը 20- 40 տոկոս կկազմեն, առանձին ապրանքներ կարող են մինչև իննսուն տոկոսով զեղչվել, հաղորդում է Dailymail-ը:
Վիճակագրության համաձայն՝ ամենաշատ գնումներ արվում է հենց այդ օրը:
Կապված մեծ աշխուժության հետ՝ որոշ նահանգներ «սև ուրբաթը» ոչ աշխատանքային օր են հայտարարել, սակայն այն չի համարվում դաշնային տոն: