Բիզնես 

«Իմէքս Գրուպը» խնդրել է արգելել «Իդեալ» ապրանքային նշանի օգտագործումը այլ տնտեսվարողների կողմից

analitik.am

«Իմէքս Գրուպ» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Իդեալ», «Իդեալ Համակարգ», ապրանքային նշանները և ստացել դրանց վկայագրերը: Սակայն մեկ այլ ընկերություն՝ «Իդեալ Գազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացնում է առևտրային գործունեություն՝ խախտելով իրենց իրավունքները: 

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ամրագրեց այն փաստը, որ «Իմէքս Գրուպին» սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ գրանցված «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «Իդեալ Գազ» և «IDEAL GAS» նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում «Իմէքս Գրուպի» գործունեության նկատմամբ, ինքն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է: 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից