Բիզնես 

Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են

analitik.am

Հայաստանի տնտեսությունը գնալով վատթարանում է. շարունակվում է օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը:


2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 155.1 մլն դոլարի ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 62.1 տոկոսով:


Հատկանշական է, որ ներդրումները նվազեցրել է նաև ռազմավարական գործընկեր ՌԴ-ն` 20.7 տոկոսով: Սարսափելի անկում է Ֆրանսիայի մասով: Այս երկրի ներդրումները պակասել են 81.6 տոկոսով, ԱՄՆ-ինը` 37.2 տոկոսով և այսպես շարունակ: Միակ երկիրը, որն էապես ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները, եղել է օֆշորային գոտի համարվող Վիրջինյան կղզիները` 17.4 տոկոս: Ներդրումները եղել են շենքերի շինարարության և կեցության կազմակերպման ոլորտում:

Նույն շարքից