Բիզնես 

McDonald’s-ում կոտլետները պատրաստում էին ճարպից, մաշկից, աղիքներից ու ամոնիումի հիդրօքսիդից

Բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը շահել աշխարհում արագ սննդի կետերի ամենախոշոր ցանցի դեմ պայքարում: Օլիվերը բացահայտել է McDonald’s-ի ֆիրմային ուտեստներից մեկի պատրաստման «գաղտնիքը»: Ցանցի մերկացումից հետո այն ստիպված է եղել փոխել աշխարհահռչակ բուրգերների պատրաստման եղանակը:


Իր հաղորդումներից մեկի ժամանակ Օլիվերը երեխաներին ցույց է տվել, թե ինչպես են մսի մնացորդներից (ճարպ, մաշկ ու ներքին օրգաններ) ֆարշ պատրաստում: Ֆարշը «մշակում են» ամոնիումի հիդրօքսիդով, հետո պատրաստում են բուրգերի կոտլետը: Խոհարարն ահազանգել է, որ սա վտանգավոր է առողջության համար, հաղորդում է bfm.ru-ն:


«Սա պիտանի չէ մարդկանց սպառման համար: Մսի մնացորդները «մշակում են» ամոնիումի հիդրօքսիդում, հետո օգտագործում են: Այսինքն մենք օգատգործում ենք շների համար նախատեսված ուտելիք: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը, որը պետք է պաշտպանի սպառողների իրավունքները, օրինականացրել է այդ գործընթացը: Ընդ որում արտադրողը պարտավոր չէ նշել մթերքի պատրաստման եղանակը: Նրան ասում են, որ դա պատրաստման եղանակի մաս է կազմում, այլ ոչ թե բաղադրամաս է: Այնպես որ սպառողը չգիտի, որ իր կերակուրը քիմիական նյութեր է պարունակում»,- հայտարարել է Օլիվերը:

Նույն շարքից