Բիզնես 

Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի ձկնաբուծարանները մասամբ կլուծարվեն

Արարատի մարզում գործող «Ալեքս Գրիգ», «Մխչյան ֆիշ», «էնի ֆիշ», «էկո ֆիշ» , «Յունի Ֆիշ» ձկնաբուծարանները որոնք պատկանում են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ԱԺ նախագահ, Հովիկ Աբրահամյանին և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հնարավոր չէ ամբողջությամբ լուծարեն: Այս մասին ասաց ձկնաբուծությամբ զբաղվող, ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը՝ արձագանքելով բնապահպանության նախարարության աշխատակիցների այն հավաստիացումներին, թե սկսել են ձկնաբուծարանների ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանքները:


Գագիկ Բաղդասարյանի խոսքով, հնարավոր է այդ ինֆորմացիայում ինչ-որ չափի հավաստիության նշույլ  ունենա, բայց հնարավոր չէ տնտեսությունը ամբողջությամբ  լուծարեն, քանի որ միլիոնավոր դոլարների գումարներ են ծախսվել: «Այն էլ այդ մարդկանց տնտեսությունը: Հնարավոր է՝ այդ տնտեսություններում 10 հորերից  5-ը  լինեն անօրինական,  դրանք կոնսերվացնեն, բայց տնտեսությունը չեն կարող փակել: Բայց որ դա փակելը տեղին է,  դա միանշանակ է: Ավելին`  ինչո՞ւ են նրանց թույլ տվել այդ ապօրինի հորերի շահագործումը, որ հիմա էլ փակում են»,- ավելացրեց Գագիկ Բաղդասարյանը: 


Նրա խոսքով, ձկնաբուծական տնտեսություն կա , որն իր մի քանի տնտեսությունում մոտավորապես 20 հազար լիտր ջուր ունի: «Պատկերացնում եք, թե դա ինչ է: Հորեր կան, որ բնապահպանության նախարարությունը 100 լիտրի թույլտվություն է տալիս , բայց  500 լիտր ջուր են հանում: Ապօրինությունները շատ են, որոնցով  վնասում են, ոչ միայն բնությանը, այլեւ այն մանր ու միջին գործարարներին ովքեր օրինական են աշխատում»,- ասաց Գագիկ Բաղդասարյանը:

Նույն շարքից