Պատահարներ Տեսանյութեր 

Հրդեհ է բռնկվել Շիկահող համայնքում. Ականի պայթյուն է տեղի ունեցել /Տեսանյութ/

analitik.am

Սյունիքի մարզի Շիկահող համայնքային տարածքի և Հայանտառի Կապանի անտառտնտեսությունում բռնկած հրդեհը նախօրեին մարվել է, սակայն հրդեհը դեռևս շարունակվում է դեպի ազատագրված տարածքների հատվածում:

Այս մասին Analitik.am-ին ասաց Զանգեզուր կենսոլորտային համալիրի աշխատակից Հարություն Աղաթելյանը:

Ըստ նրա, հրդեհը բռնկել է Հայաստանի հատվածից՝ Շիկահող համայնքի վարելահողերի և արտավայրերի տարածքից և տարածվել դեպի դժվարամատչելի հատվածներ: Իսկ թե ինչի՞ց է բռնկել հրդեհը, ըստ Աղաթելյանի, դեռևս տեղեկություն չկա, չբացառեց նաև ինչ-որ մեկի կողմից պատահական այրումը, քանի որ այդ տարածքներում մարդկանց շարժ որպես այդպիսին չկա, թեև չհերքեց նաև, որ հատուկ են այրել:

Հարցին, թե արդյո՞ք հրդեհը շարժվում է դեպի ականապատ տարածքներ, ասաց, որ հնարավոր է, քանի որ այլ կերպ հնարավոր չէ:

Նշենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նախօրեին Կապանի Շիկահող գյուղի դաշտերին հարակից դժվարանցանելի տարածքում էր: Հրդեհի վայրում աշխատում էին ԱԻՆ Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ը և 3 հրշեջ-փրկարար` ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Բ. Զաքարյանի գլխավորությամբ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 12 աշխատակից և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 14 աշխատակից:

Նախօրեին, ժամը 19:23-ին գրանցվել է ականի պայթուն, տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժ.20:50-ին: Հարակից բնակավայրերին և պետարգելոցի տարածքին այս պահին վտանգ չի սպառնում։

Նախնական տվյալներով այրվել է մոտ 20 հա բուսածածկ, խոտածածկ եւ 4 հա անտառային տարածք:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից