Բիզնես 

Հայաստանի անշարժ գույքի շուկայում աճում է պահանջարկի և առաջարկի անհավասարակշռությունը

analitik.am

Պաշտոնական տվյալով՝ Երևանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին բնակարանների առուվաճառքի թիվն աճել է 6,3%-ով։ Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել այս դրական շարժը՝ գնման պահանջարկի տևական անկումից հետո։


Նկատենք, սակայն, նախորդ տարվա համանման ժամկետի համեմատ գործարքների քանակը ընդամենը 94,6% է կազմել։


Բնակարանային շուկան երկրի տնտեսության իրավիճակի հայելային արտացոլումն է։ Իսկ տնտեսական պատկերն այնքան էլ ուրախացնող չէ։  Արդյունաբերական արտադրանքի աճի երկնիշ աճին զուգահեռ կա բնակչության վճարունակության հասկացություն։


Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը 1,4 տոկոսով գերազանցել է միջին ամսական անվանական աշխատավարձը։  Ունևոր քաղաքացիներն էլ, որոնք  իրենց կարգավիճակին համապատասխան կացարան ունեն, գերադասում են գումարը բանկում պահել։ Նշենք, բնակչության ավանդների ծավալն ընթացիկ տարում աճում է հարվածային տեմպերով։


Ինչ վերաբերում է արտասահմանից կատարվող դրամական փոխանցումներին, հունվար-սեպտեմբերին դրանք ավելացել են 11,1%-ով։  Սակայն այդ փոխանցումներով բնակարան գնողների թիվը մեծ չէ։


Բնակարանային շուկայի համար այլ՝ առավել կարևոր գործոն կա։ Նախորդ տարվանից երկու ուղղություններով սահմանը հատող մեր քաղաքացիների բացասական սալդոն կտրուկ  աճել է՝ հունվար-սեպտեմբերին կազմելով ավելի քան 106,2 հազար մարդ։ Այստեղից եզրակացություններ են արվել երկրում արտագաղթի կտրուկ աճի մասին։


Այլ երկրներ մշտական կեցության մեկնող բնակիչները վաճառում են տները՝ ավելի խորացնելով անշարժ գույքի շուկայում պահանջարկի և առաջարկի անհավասարակշռությունը։


Միանգամայն հավանական է, որ բնակարանների առուվաճառքի թվի վերոնշյալ աճը ինչ-որ չափով պայմանավորված է արտագաղթով։ Գաղտնիք չէ, որ երկիրը մշտական լքողները փորձում են կարճագույն ժամկետում վաճառել բնակարանը։ Իսկ դա հնարավոր է միայն ցածր  գնի պարագայում։


Միաժամանակ, անշարժ գույքի շուկայի վերաբերյալ Կադաստրի պետական կոմիտեի բերած տվյալները վկայում են բնակարանների որոշակի թանկացման մասին։

Նույն շարքից