Միջազգային Տնտեսություն 

Վրաստանի էներգետիկայի նախարարը երախտագիտություն է հայտնել Հայաստանին

analitik.am

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն երախտագիտություն է հայտնել Հայաստանին «Իմերեթի» էլեկտրափոխանցման գծերում խոշոր վթարի ժամանակ էլեկտրաէներգիայի տրամադրման համար:


Կախա Կալաձեն երախտագիտություն է հայտնել «մեր բարեկամ Հայաստանին» եւ իր հայ գործընկերոջը Վրաստանի տրամադրված մեծ օգնության համար, հաղորդում է civil.ge-ն: Էներգամատակարարումը վերականգնվել է Հայաստանի եւ Թուրքիայից էլեկտրաէներգիայի  շտապ ներմուծման արդյունքում:


Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի երեկոյան Վրաստանի գործնականում ամբողջ տարածքն էներգազրկվել էր: Երկրի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ, պատճառը «Իմերեթի» էներգափոխանցման խոշորագույն 500 կՎտ-անոց գծի անսարքությունն էր:

Նույն շարքից