Բիզնես 

«Ամերիաբանկ»-ը ճանաչվել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» The Banker ամսագրի կողմից

«Ամերիաբանկ»–ը Financial Times հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Այս մրցանակին  «Ամերիաբանկ»–ն արժանանում է արդեն երկրորդ անգամ: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնում կայացավ The Banker ամսագրի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» 14-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: The Banker-ի մրցանակը աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը, և այս մրցույթին մասնակցելու համար դիմել էր 146 երկրի 483 կազմակերպություն: 
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ «Ամերիաբանկ»–ը, հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսել է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում որպես ունիվերսալ բանկ` դառնալով Հայաստանում առաջատար ֆինանսական կառույց:

 

Մասնավորապես նշվել է, որ բանկը 2012թ. գրանցել է 48,9 % շահույթի աճ և մինչև տարեվերջ շահույթը հասցրել է 14.9 մլն ԱՄՆ դոլարի` պահպանելով իր նորարարական և առաջատար բանկ լինելու վարկանիշը, ապահովելով նաև չաշխատող ակտիվների նվազագույն չափ: Բանկին հաջողվել է ընդլայնել և զարգացնել մանրածախ բանկային ծառայությունների ոլորտը` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, նորարարությունների և սպասարկման որակի կատարելագործման շնորհիվ: Բանկն առանձնակի շեշտադրում է կատարել փոքր և միջին ձեռնարկություններին ուղղված վարկավորման նախագծերին, քարտային պրոդուկտների զարգացմանը, նոր ու առաջադիմական մոտեցումների կիրառմանը:

Մրցանակաբաշխության ժամանակ «Ամերիաբանկ»–ին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է The Banker ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` Financial Times-ի նախագահը:

Նույն շարքից