Բիզնես 

Ճապոնիայում գրանցվել է անհատական համակարգիչների վաճառքի ծավալի ռեկորդային անկում

analitik.am

Ճապոնիայում ապրիլ-սեպտեմբերին գրանցվել է անհատական համակարգիչների վաճառքի ծավալի ռեկորդային՝ 30% անկում՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Դա ամենախոշոր 6-ամսյա անկումն է՝ այս կարգի վիճակագրություն անցկացնելուց ի վեր՝ հայտնում է NHK հեռուստաընկերությունը: 

Հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 2.55 մլն անհատական համակարգիչ՝ 2011-ի 8 մլն-ի դիմաց: 

Հեռուստաընկերության լրագրողների կարծիքով՝ անհատական համակարգիչների նկատմամբ հետաքրքրության նվազումը պայմանավորված է նրանով, որ դրանք սմարթֆոնների ու պլանշետների համեմատ ավելի քիչ գրավիչ են:

Նույն շարքից