Բիզնես 

«Օյլ տեխնոն» և «Ռոսնեֆտը» ամրացնում են համագործակցությունը

analitik.am

«Օյլ տեխնո» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Արթուր Ալավերդյանն ու «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Իգոր Սեչինը, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում համատեղ ձեռնարկություն ստեղծելու շրջանակներում բաժնետերերի համաձայնագիր են կնքել: Համատեղ ձեռնարկության նպատակն է Հայաստանի կայուն ապահովումը որակյալ նավթամթերքով՝ երկրի տարածքում մեծածախ ու մանրածախ վաճառքի իրականացման ու Հայաստանում նավթամթերքների տեղաբաշխման ու պահպանման համապատասխան ենթակառույցի զարգացման եղանակներով:


Փաստաթղթի ստորագրմանը ներկա էին Հայաստանի ու ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը հաջորդ քայլ է հանդիսանում մարքեթինգի ու իրացման բնագավառում համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջ համագործակցության մասին համաձայնագրի իրականացման ճանապարհին, որը կողմերի միջև կնքվել է 2013թ.-ի ապրիլի 4-ին:

Նույն շարքից