Բիզնես 

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կնպաստի ոսկերչության ոլորտին

analitik.am

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կօգնի երկրի ոսկերչության ոլորտին: Այդ մասին դեկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նա նշել է, որ եթե այս պահին Ռուսաստանից Հայաստան ներկրվող չմշակված ադամանդի արտահանման տուրքը կազմում է 6,5 տոկոս, իսկ այն դեպքում, եթե Հայաստանն անդամակցի ՄՄ, ապա կզրոյացվի:


«Գաղտնիք չէ, որ ադամանդամշակությունը Հայաստանի համար արտահանման ավանդական ոլորտ է: Իսկ ռուսական տուրքերից ազատումը, այն էլ այս մակարդակում, կօգնի Հայաստանին, ընդ որում, որ միջազգային հարթակում 1-2 տոկոսն անգամ լուրջ սահաման է»,- հայտարարել է Մ. Սարգսյանը:

Նույն շարքից