Բիզնես 

Նիժեգորոդի նահանգապետ. Հայկական ընկերությունները հետաքրքրված են մեզ մոտ հյուրանոցների կառուցմամբ

analitik.am

Հայկական ընկերությունները հետաքրքրված են ՌԴ Նիժեգորոդի մարզում հյուրանոցների կառուցմամբ: Այս մասին հայտնել է Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը: «Մենք այդ նախագծերը կարևոր ենք համարում, քանի որ մեզ մոտ հյուրանոցների պակաս կա: Նախագծեր կան նաև շինարարական ինդուստրիայի ոլորտում, այստեղ որոշակի լավ քար կա»,-նշել է նահանգապետը:


Արդյունաբերական արտադրության մեջ համատեղ նախագծեր դեռ չկան, բայց քանի որ մեր գործընկերը Վայոց Ձորի մարզն է, զբոսաշրջության զարգացման հետանկար կա, հավելել է Շանցևը:


Նիժեգորոդի հայ համայնքի նախագահ Աղասի Ալեքյանն է նշել է, որ Վայոց Ձորի մարզի հետ համագործակցություն կա նաեւ մարդասիրական ոլորտում: 

Նույն շարքից