Բիզնես 

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայ գործընկերներից որոշակիություն է ակնկալում

analitik.am

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը պատրաստվում է բանակցություններ վարել հայաստանցի գործընկերների հետ` միջազգային ավտոմոբիլային հաղորդակցման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության Ավտոմոբիլային և քաղաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության վարչության բեռնատար մեքենաների բաժնի պետ Լեոնիդ Սոկոլովը: «Ցանկացած տնտեսական փոխհարաբերությունների համար պետք է որևէ նորմատիվ բազա լինի: Այժմ այն գրեթե չկա: Կա միջնախարարական համաձայնագիր, որը ռեգուլյար ուժ չունի», – նշել է Սոկոլովը:


«ՀՀ տրանսպորտի նախարարությունը, որը նախկինում հանդես էր եկել  համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ, այժմ, չգիտես ինչու, հրաժարվել է այդ գաղափարից: Պատրաստվում ենք իրավիճակը քննարկել հայաստանյան գործընկերների հետ», - հավելել է ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը:


www.news.am

Նույն շարքից