Բիզնես 

Ադրբեջանում կտրուկ թանկացել է վառելիքը

analitik.am

Դեկտեմբերի 3-ից, Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ, բարձրացել են գազի, բենզինի, որոշ նավթամթերքների գները:


Aİ-95 տեսակի բենզինի մանրածախ գինը սահմանվել է մոտ 1,02 դոլար (աճել  մոտ 30 տոկոսով), Aİ-92 եւ Aİ-80 տեսակի բենզինի գինը հասել է 0.9 դոլարի, դիզվառելիքի գինը՝ մոտ 0.76 դոլարի:


Բացի դրանից, սահմանվել է նաեւ բնական գազի սակագինը քիմիական ոլորտի ձեռնարկությունների համար: Ըստ այդմ, այն 42 մանաթից հասել է 80 մանաթի (102 դոլար) հազար խմ-ի համար:

Նույն շարքից