Բիզնես 

Հացը օդով լցնելը հանցագործություն է

analitik.am

Հացը օդով լցնելը հանցագործություն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:


Նրա խոսքով՝ Ասոցիացիան նամակ  հղել ՀՀ նախագահի վերահսկիչ ծառայություն՝ խնդրելով ստուգել հացի եւ շաքարի որակը, բայց մինչ օրս պատասխան չի ստացել:


«Մենք հիմնավոր մտավախություն ունենք, որ շաքարը խոնավացնում են, որպեսզի ավելի ծանր լինի, իսկ որքան օդ կա ներկայիս հացի մեջ, գիտի յուրաքանչյուրը: Այստեղ նույնիսկ ապացուցելու բան չկա: Բավական է գնել ցանկացած տեսակի հաց՝ մատնաքաշ, հրազդան կամ բատոն եւ կտրտել: Բայց պետությունը ոչ մի կերպ չի փորձում վեր հանել այս խախտումները: Թանկացավ գազը, իսկ դա նշանակում է, որ կարող է թանկանալ նաեւ հացը:


Սակայն օբյեկտիվ թանկացմանն ավելանում է նաեւ քրեականը, որի համար մեզ ստիպում են վճարել»,-նշել է Պողոսյանը:

Նույն շարքից