Բիզնես 

«Նավթոգազը» համաձայնության է եկել

analitik.am

Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը համաձայնության է եկել ռուսական «Գազպրոմ» հոլդինգի հետ հաջորդ տարի գարուն տեղափոխել 2013թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսների գազի մատակարարման վճարումները, հայտարարել է «Նավթոգազի» տնօրեն Եվգենի Բակուլինը:


«Մենք համաձայնության ենք եկել ու հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերի վճարները տեղափոխել են հաջորդ տարի գարուն, որպեսզի լուծենք բոլոր խնդիրներն ու հարցերը, որոնք այսօր կան տարածաշրջանում»,- ասել է նա:


Վճարման ժամկետների տեղափոխման պատճառը կապված է ուկրաինական կառավարության աշխատանքների խափանման հետ: «Նավթոգազը» խնդրում է «Գազպրոմին» ըմբռնումով վերաբերել իրավիճակին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:


«Դուք գիտեք, որ այսօր խնդիրները կապված են կառավարության աշխատանքների խափանման հետ: Այս հարցը նախատեսում ենք լուծել դեկտեմբերի 7-ին, սակայն, ցավոք, այժմ կառավարությունն արգելափակված է, ու մենք դիմել ենք «Գազպրոմին», որպեսզի ըմբռնումով մոտենան իրադրությանն ու ծայրահեղ միջոցների չդիմեն»,- պարզաբանել է Բակուլինը:


Նրա խոսքով՝ օգոստոսին գազի մատակարարման դիմաց պարտքը կազմում է 765 մնլ դոլար:

Նույն շարքից