Միջազգային Տնտեսություն 

Պուտինը հանձնարարել է արևմտյան պատժամիջոցների դեմ պատասխան մշակել

Ռիս-Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր ՌԴ  նախագահ Պուտինը հանձնարարել է կառավարությանն արևմտյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ մշակել: 

 

«Ես արդեն այսօր այդպիսի հանձնարարություն եմ ձևակերպում» ,- հայտարարել է Պուտինը Վորոնեժի շրջանում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ: 


Պուտինը նշել է, որ պատասխանը պետք է մտածված լինի, որպեսզի աջակցի ազգային արտադրողներին, ինչպես նաև չվնասի սպառողներին: 


Պուտինը նշեց, որ ակնկալում է կառավարությունից  իր հրամանի ամենաշուտ ժամկետներում կատարում:  


ՌԴ նախագահը նաև նշել է, որ քաղաքական ճնշման գործիքների կիրառումը տնտեսական հարթության մեջ անընդունելի են: 

 


Նույն շարքից