Բիզնես 

Հայ ոսկերիչներն աշխատում են բոլորովին այլ հարկային դաշտում

analitik.am

Հայ ոսկերիչներն աշխատում են բոլորովին այլ հարկային դաշտում, քան նրանց գործընկերները Մաքսային միության անդամ երկրներից: Այդ մասին հայտնել է Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը:


«Ռուսաստանն ու ՄՄ անդամ երկրները մեծ տուրքեր են սահմանել ներկրման ու արտահանման համար, ինչպես նաև ներքին շրջանառության հարկեր: Իսկ մեզ մոտ, ինչպես հիշում եք, դրանց ԱԱՀ-ն վերացել էր մի քանի տարի առաջ»,- նշել է Գրիգորյանը: Նրա խոսքով՝ սա կարող է շուկայի համար անհավասար պայամաններ ստեղծել, եթե այն ընդհանուր դառնա: «Մենք ավելի լավ կարող ենք իրավիճակը պատկերացնել դեկտեմբերի 13-ին, երբ հերթական տոնավաճառը կայանա:


Այն ժամանակ կներկայացվի հաշվետվություն մեր ոլորտում Մաքսային միության քաղաքականության մասին: Մենք ծրագրում ենք հրավիրել նաև հանրապետության պետեկամուտների կոմիտեից որևէ մեկին, ով կներկայացնի մեզ թեման: Այսպես թե այնպես, Ռուսաստանը հայկական ոսկերչական ապրանքի իրացման նպատակային շուկաներից մեկն է»,- հավելել է Գրիգորյանը: Հայաստանում ոսկերչական արտադրանքի ընդհանուր արտահանման 12 տոկոսը պատկանում է Ռուսաստանին (2013թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում):

Նույն շարքից