Համաշխարհային առաջատար ապրանքային բորսաներում նավթը թանկացել է՝ ԱՄՆ-ում դրա պաշարների նվազմամբ պայմանավորված: Այսպես Նյու Յորքի բորսայում WTI նավթի գինն ավելացել է 1,2 դոլարով՝ մեկ բարելի համար հասնելով 97,24 դոլարի: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթը թանկացել է 24 ցենտով՝ հասնելով բարելի դիմաց 112,86 դոլարի:
Նավթի պահանջարկը կտրուկ աճում է ԱՄՆ-ում հում նավթի պաշարների նվազման մասին լուրերի ֆոնին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: