Բիզնես 

Դեթրոյթը սնանկ են ճանաչել

analitik.am

Դեթրոյթի դաշնային դատարանը ԱՄՆ-ի ավտոմոբիլային արդյունաբերության մայրաքաղաքը սնանկ ճանաչելու որոշում է ընդունել: Այսպիսով, մեգապոլիսը դարձել է Ամերիկայի պատմության ամենախոշոր քաղաքը, որը չի կարողանում  վճարել վարկատուների պարտքերը: Դեթրոյթի պարտքը ավելի քան 18 մլրդ դոլար է: Քաղաքային իշխանությունները պետք է քաղաքի փրկության ծրագիր մշակեն: 


Ամերիկյան ավտոարդյունաբերության երբեմնի բնօրրանն այժմ ԱՄՆ-ի քրեական մայրաքաղաքն է՝ 18,5 մլրդ դոլար պարտքով:


Դաշնային դատավորները քաղաքն անվճարունակ են ճանաչել, քանի որ գանձարանում հաշիվների վճարման և բնակիչների անգամ տարրական մակարդակով կենսապահովման համար գումար չկա:


Քաղաքի բնակչությունը վերջին 10 տարում ավելի քան կրկնակի կրճատվել է՝ հասնելով 700 հազարի:  ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի կիզակետում կառավարությանը փրկել էր Դեթրոյթի ավտոարդյունաբերությունը, այնինչ ավտոմոբիլային մայրաքաղաքին սնանկացումից փրկել չհաջողվեց:


Իշխանությունները երկար պայմանավորվում էին վարկատուների, մասնավոր ընկերությունների, հիմնադրամների եւ ֆիզիկական անձանց հետ՝ մասնավոր փոխհատուցման մասին: Բայց երբ բանակցությունները մտան փակուղի, միակ ելքը մնաց սնանկացման մասին որոշումը, փոխանցում է ՆՏՎ-ն: Դեկտեմբերի 3-ին դատարանի որոշումից դժգոհ հարյուրավոր բնակիչներ փողոց էին դուրս եկել:

Նույն շարքից