Բիզնես 

Հայաստանը իրավունք չուներ վաճառելու «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը ու Որոտանի կասկադը

Հայաստանը իրավունք չուներ վաճառելու «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը ու Որոտանի կասկադը՝ առնաց մասնավորեցման ծրագրի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


Նա հիշեցրել է, որ Որոտանի կասկադի մասնավորեցումը ներառված էր 2000-ականների ծրագրում, սակայն 2006 – 2007թթ այն չեղյալ էր հայտարարվել: «Իսկ «ՀայՌուգազարդի» բաժնետոմսերի քսան տոկոսի մասին ծրագրում երբեք ոչինչ չի եղել: Այդ դեպքում ի՞նչ իրավական հիմքի վրա է Հայաստանը «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերաբերյալ բանակցություններ վարել «Գազպրոմի» հետ, իսկ Որոտանի կասկադի վերաբերյալ՝ ամերիկյան «Contour Global»-ի»,-հարցրել է Մինասյանը:


Ի պատասխան Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ օրենքը չի արգելում բանակցել պետական ակտիվների վերաբերյալ, եթե անգամ դրանք ներառված չեն մասնավորեցման ծրագրում: «Խոսքը վաճառքի մասին չէ, այլ՝ նախնական պայմանավորվածության: Իսկ երբ բանը հասնի վաճառքին, այդ ժամանակ իրավական հիմքեր կգտնենք խորհրդարանի միջոցով»,-ասել է նախարարը:


Նա ընդգծել է, որ տեղական խողովակաշարերը, որոնք միջազգային վարկային ծրագրերով են կառուցվել, այսինքն՝ «ՀայՌուսգազարդի», առայժմ դրա բալանսում նստած չեն եւ ներառված չեն այն 155 մլն դոլարում, որը Հայաստանը վճարելու է Ռուսաստանին՝ «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերով:

Նույն շարքից