Բիզնես 

McDonald's-ը գործադուլ է հայտարարել

analitik.am

McDonald's արագ սննդի ցանցի աշխատակիցներն ԱՄՆ-ում համազգային գործադուլ են հայտարարել: Մասնակիցների պահանջն է աշխատավարձն ավելի քան երկու անգամ բարձրացնելը՝ ժամում 7,25-ից դարձնելով 15 դոլար: Իրենց հերթին ընկերության  ներկայացուցիչներն այդ պահանջը ոչ ռացիոնալ և դժվար իրագործելի են համարում:


McDonald's-ի հարյուրավոր աշխատակիցներ փողոց են դուրս եկել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Չիկագոյում եւ այլ քաղաքներում՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով: Ցույցին մասնակցել են ավելի քան հարյուր քաղաքների խորտկարանների աշխատակիցները, հայտնում է gazeta.ru-ն՝ վկաըակոչելով USA Today-ը:


Նյու Յորքում ցուցարարների թիվը հասել է 700-ի, նրանց աջակցել է Բիլ դը Բլազիոն, որը 2014թ. հունվարի 1-ից փոխարինելու է քաղաքապետ Մայքլ Բլումբերիգին:


McDonald's-ի ղեկավարությունն իր հերթին հայտարարել է, որ ակցիան գործադուլ չի կարելի համարել, քանի որ որոշ աշխատակիցներ, ովքեր չէին մասնակցում ցույցերին, աշխատանքի են եկել, խորտկարանները չեն փակվել: 


Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը կարող է հիվանդագին ազդել բիզնեսի վրա, որում կոշտ մրցակցությունը ցածր գների վրա է հիմնվում:

Նույն շարքից