Բիզնես 

Մեքսիկան կարող է հրաժարվել նավթային մենաշնորհից

analitik.am

Մեքսիկայի երկու խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են օրինագիծ, որը վերջ կդնի նավթի 75-ամյա մենաշնորհին: Ենթադրվում է, որ երկրի սահմանադրությունում պետք է փոփոխություններ կատարվեն, որոնք կբացեն շուկան օտարերկրյա ընկերությունների համար: Այս մասին հայտնում է Vesti-ն: Նշվում է, որ դա հատկապես կարևոր է վերջին 8 տարիներին Petroleos Mexicanos պետական ընկերության արտադրության անկման ֆոնին:

Օրինագիծը հայտնվել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի համանման առաջարկի պատճառով 4 ամիս տևած ակտիվ բանավեճերից հետո: Կառավարությունում ասում են, որ նավթային օրենսդրության փոփոխությունները 2018 թվականին կմեծացնեն տնտեսական աճը 1 տոկոսով և կդադարեցնեն նավթի արտադրության անկումը:

Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչներին է պատկանում ձայների ավելի քան 2/3-ը, և դա բավարար է օրինագծի ընդունման համար:

Մեքսիկայի էներգետիկ ոլորտն այժմ գնահատվում է 95 մլրդ դոլար: Նշենք, որ նավթային արդյունաբերության ազգայնացման մասին օրենքը երկրում ընդունվել էր 1938 թվականին:

Նույն շարքից