Բիզնես 

Ինչպե՞ս ընտրել ճիշտ փաթեթավորված կարագ

analitik.am

Սերուցքային կարագն ունի օրգանիզմի համար շատ կարևոր նշանակություն: Այն պարունակում է մեծ քանակությամբ A, D, E, K վիտամիններ, 20ից ավելի ճարպաթթուներ, կաթնայուղ, որը անհրաժեշտ է օրգանիզմի կողմից մի շարք հորմոնների արտադրության համար, ինչպես նաև կարագը օրգանիզմի համար էներգիայի մեծ աղբյուր է:


Սակայն, որպեսզի սերուցքային կարագը իր մեջ պահպանի և օգտագործողին փոխանցի վերոնշյալ հատկանիշները, անհրաժեշտ է, որ այն ճիշտ պայմաններում պահվի: Կարագի որակի պահպանման կարևոր պայմանը՝ դրա լույսից և արևի ճառագայթներից հեռու պահելն է: Ցանկալի է կարագը պահել ոչ թափանցիկ տարրայում: Ահա թե ինչու է նախընտրելի փայլաթիթեղի մեջ փաթեթավորված կարագը:


Թեև փայլաթիթեղով փաթեթավորված կարագը մի փոքր ավելի թանկ է, սակայն տարբերությունն այնքան չնչին է, որ ավելի լավ է վճարել 20-30 դրամ ավելի, սակայն համոզված լինել, որ ստանում եք կարագի բոլոր օգտակար հատկությունները: Ինչպես նաև փոքր փաթեթավորումների դեպքում կարող եք համոզված լինել, որ ձեռք եք բերում որակյալ, անվտանգ և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք:


Կգ-ով կարագ գնելու դեպքում գնեք ամբողջական փաթեթավորումը, որը դեռևս չի կտրատվել, քանի որ բաց վիճակում, միայն պոլիէթիլենային փաթեթանյութով, ծածկված կարագը արդեն որակական կորուստներ է կրում, բացի այդ հաճախ այդ կտորների վրա նշված չէ ո՛չ արտադրող ընկերությունը, ո՛չ արտադրման օրն ու ժամկետը և ո՛չ էլ կարագի բաղադրությունը: Ինչը հնարավորություն է տալիս վաճառողին թյուրիմացության մեջ գցել սպառողներին:


«ԿԱԹՆԱՌԱՏ» ընկերությունը շուկայում հայտնի է իր բարձր և կայուն որակով: Կալինինոյի տարածաշրջանից ստացվող այս արտադրանքը միշտ թարմ է և անցնում է խիստ փորձաքննություն: Արտադրվում է ԻՍՕ 22000:2005 միջազգային ստանդարտին համապատասխան: Ընկերությունը շուկա է դուրս բերում 82.5% և 72.5% յուղայնությամբ սերուցքային կարագներ՝ 100գ, 200գ, 1կգ և 5կգ փաթեթավորումներով: Եվ սպառողներին հորդորում է ուշադիր լինել գնում կատարելիս, որպեսզի փաթեթավորումը լինի ամբողջական, և ճիշտ պահպանված: Արտադրանքի վրա նշված են դրա ճիշտ պահպանման պայմանները:

Նույն շարքից