Բիզնես 

Երևան-Դուբայ, Երևան-Մոսկվան ավիատոմսերն էժանացել են

analitik.am

Երևան-Դուբայ ուղղությամբ շաբաթական ավիափոխադրումներն արդեն դարձել են շաբաթական 10-12 անգամ՝ նախկին 3-4-ի փոխարեն, ինչի շնորհիվ ավիատոմսերի՝ նախկին 200 հազար դրամ միջին գնի փոխարեն այժմ միջին գինը 120 հազար դրամ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: 

Նրա խոսքով՝ ավելի քիչ, սակայն նվազում է արձանագրվել նաև Երևան-Մոսկվա ավիատոմսերի գներում: Նախկին միջին 200 հազար դրամի փոխարեն այժմ միջին գները չեն գերազանցում 160 հազար դրամը: 

Նույն շարքից