Բիզնես 

Չինաստանում բացվել է հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղ

analitik.am

Դեկտեմբերի 6-ին Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում մեծ հանդիսավորությամբ բացվել է «Անուշակ» հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ լինելով մեղվաբուծության բնագավառում աշխարհի առաջատար երկրներից մեկը` Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի բարձրադիր գոտում աճող դեղաբույսերից ստացված օրգանիկ մեղրի ու տարբեր մեղվամթերքի համատեղ արտադրության և չինական շուկա դրանց ներմուծման հարցում:

Ողջունելով մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նշել է, որ «Անուշակի» փորձը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում հայ և չինացի գործարարների միջև համագործակցություն հաստատելու առումով:

Հայաստանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն Չինաստանում է և շուտով կհասնի սպառողին:

Մեղվաբուծության և մեղվամթերքի արտադրության «Անուշակ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 2012թ. մարտին Երևանում:

Նույն շարքից