Բիզնես 

Հյուսիսային Կորեան ճգնաժամի պատճառով վաճառում է ոսկիները

analitik.am

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը տնտեսական ճգնաժամի պատճառով վաճառում է ոսկիները Չինաստանին, գրում է Взгляд-ը՝ հղում անելով հարավկորեական ԶԼՄ-ներին:

 

Ոսկու զանգվածային վաճառքը կարող է վկայել խիստ ծանր տնտեսական ճգնաժամի մասին, քանի որ դա հակասում է Կիմ Իր Սենի հրահանգներին, ով կոչ էր արել «ոչ մի դեպքում չվաճառել հարստությունները»:

 

Հարավային Կորեայի կառավարության տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեան ունի մոտ 2 հազար տոննա ոսկի՝ մոտավորապես 800 միլիոն դոլար արժողությամբ:

 

Դեկտեմբերի 5-ին ԿԺԴՀ-ի վիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ Կանադան նոր պատժամիջոցներ է կիրառել այդ երկրի դեմ:

Նույն շարքից