Բիզնես 

Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցումը կհարվածի Վրաստանի ավտոշուկային

analitik.am

Եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, դա կհարվածի Վրաստանի ավտոմեքենաների երկրորդային շուկային: Այս մասին հայտարարել է վրացական «ԻԱԱ մոթորս» վրացական ընկերության տնօրեն Իրակլի Կուխիանիձեն: Նա նշել է, որ բոլոր մեքենաների կեսը, որոնք ներմուծում է իրենց ընկերությունը ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ճապոնիայից, վերաարտահանվում են Հայաստան, հաղորդում է Business Գռուզիան:


Նրա խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցումը կհանգեցնի Հայաստանի համար մեքենաների մաքսատուրքերի բարձրացման: Իր հերթին, դա բացասաբար կազդի վաճառքի ցուցանիշի վրա:


Կուխիանիձեն հիշեցրել է, որ ժամանակին Ղազախստանի անդամակցումը Մաքսային միությանը մեծ հարված էր իրենց ընկերության համար:

Նույն շարքից