Բիզնես 

Իտալիայում ռուս հաճախորդի պատվերով 80.000 եվրո արժողությամբ թխվածքաբլիթ են պատրաստել

analitik.am

Իտալիայում ռուս հաճախորդի հատուկ պատվերով պատրաստել են 80 հազ. եվրո արժողությամբ պանետոնե՝ Միլանի ավանդական Սուրբծննդյան թխվածքաբլիթ։ Նման թանկարժեք քաղցրավենիք Իտալիայում երբեք դեռ չէին պատրաստել, գրում է Корреспондент-ը։

 

Թխվածքաբլիթը պատրաստվել է սովորական բաղադրատոմսով՝ ալյուր, ձու, կաթ, շաքար, չամիչ և չիր։ Սակայն վրայից այն պատված է ուտելի ոսկով և զարդարված 4 շարք ադամանդներով։ Շնորհիվ նման շքեղ ձևավորման թխվածքաբլիթը ռուսական թագավորական թագ է հիշեցնում։

 

«Այս պատվիրատուի հետ ես ծանոթացել եմ Սարդինիայում հանգստանալու ժամանակ, իմ ընկերներից մեկի միջոցով։ Երբ ռուս զբոսաշրջիկն իմացավ, որ հրուշակագործ եմ, անմիջապես խնդրեց ինձ իր համար տիրամիսու պատրաստել։ Հետո ես նրան պատմեցի, որ պատրաստում եմ յուրահատուկ և շատ թանկ (800 եվրո) պանետոնե՝ զարդարելով այն Swarovski բյուրեղներով։ Նա առանց երկար մտածելու պավիրեց Սուրբծննդյան քաղցրավենիք։ Սակայն բյուրեղները նրա համար էժանագին զարդ թվացին, և նա խնդրեց ինձ օգտագործել մանր ադամանդներ՝ 80 հազ. եվրո արժողությամբ, որոնք նա անձամբ է ուղարկել»,- պատմել է 40-ամյա հրուշակագործ Դարիո Հարթվիգը։

Նույն շարքից