Բիզնես 

Հայաստանից բռնազավթած աղի հանքերը թուրքերը օգտագործելու են բժշկական տուրիզմի համար

analitik.am

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական Կողբի աղի հանքերը թուրքերը ցանկանում են օգտագործել շրջանում բժշկական տուրիզմը զարգացնելու համար։


Թուրքական Bursadabugun կայքի փոխանցմամբ՝ Իգդիրի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Օսման Էնգինդենիզը հայտարարել է, թե Իգդիրից 40 կմ հեռավորության վրա գտնվող Թուզլուջայի (Կողբ-խմբ) 840 մլն տոննա աղի պաշար ունեցող հանքերը նախատեսում են օգտագործել նաեւ շրջանում բժշկական տուրիզմը զարգացնելու համար։ 


Նա նշել է, թե հայ-թուրքական սահմանին գտնվող աղի հանքը 400 տարի կբավարարի Թուրքիայի ներքին պահանջը, սակայն իրենք ցանկանում են նաեւ, որ այն օգտագործվի նաեւ բժշկական տուրիզմը զարգացնելու նպատակով։ «Աղի հանքի քարանձավների օդը շատ օգտակար է մի շարք հիվանդությունների բուժման համար։ Բուժման համար ժամանող զբոսաշրջիկներին կծանոթացնենք շրջանի հետ»,-ասել է Օսման Էնգինդենիզը։


Նշենք, որ Կողբի աղի հանքերը մինչև 1920 թվականը պատկանել են Հայաստանին, սակայն 1921 թվականի տխրահռչակ Կարսի պայմանագրով դրանք բռնակցվել են Թուրքիային։ 

Նույն շարքից