Բիզնես 

General Motors-ի կին ղեկավար Մերի Բարայի բիզնեսավարման կանոնները

analitik.am

Ամերիկյան General Motors խոշոր ավտոընկերության առաջին կին ղեկավարը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է և ինչպես պետք չէ ստեղծել մեքենաներ, գրում է forbes.ru-ն։

 

General Motors-ում աշխատելու 33 տարիների ընթացքում Բարան անցել է կարիերայի բոլոր աստիճաններով։ 

Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում 51-ամյա Մերի Բարան զբաղեցնում է 35-րդ տեղը։

1. Ավտոմոբիլային բիզնեսը դաժան միջավայր է։ Այստեղ ավելի պինդ ես դառնում։

 

2. Ճիշտ որոշումներ կայացնելու համար պետք է լավ իմանալ գնորդին։ Իսկ գնորդները ռացիոնալ որոշումներ են կայացնում։

 

3. GM-ն պետք է հիանալի մեքենաներ, բեռնատարներ արտադրի, իսկ իմ խնդիրն է անել այնպես, որ մենք կարողանանք արտադրել այդ մեքենաները։

 

4. Մենք պետք է տեխնոլոգիաներին համաքայլ ընթանանք և գնորդներին ընտրություն տրամադրենք։ Ես ցանկանում եմ, որ նրանք ընտրություն ունենան։ Եթե մեր ընկերությունը կարող է մշակել ճիշտ տեխնոլոգիա, որը թույլ կտա ստեղծել տնտեսող մեքենաներ և միևնույն ժամանակ ունենալ տարբեր չափերի և նշանակության մեքենաների լայն ընտրանի, ապա դա կլինի մեր հաղթանակի ուղին։

 

5. Երբ ծանր աշխատանքային օրվանից հետո նստում ես մեքենա, դրանից պետք է հաճույք ստանաս։

 

6. Այսօր մենք պետք է մեքենայում տեղադրենք այնպիսի տեխնոլոգիաներ, որ դրանք համատեղելի լինեն հեռախոսների հետ, որը գոյություն չուներ այն ժամանակ, երբ սկսվել է մեքենայի արտադրությունը։

 

7. Մեքենաներ ստեղծելը թիմային սպորտ է։ Ես ղեկավարում եմ թիմ, որը պետք է հաղթող ճանաչվի ամբողջ աշխարհում։

 

8. Մեր հաջողության գաղտնիքը հիանալի արտադրանքներն են։

Նույն շարքից