Շքեղ զարդերը մշտապես գեղեցկության օբյեկտ են հանդիսացել, որոնք արտացոլում են իրենց տերերի էությունը, կենսակերպն ու ճաշակը, գրում է CNN-ը՝ ներկայացնելով 20-րդ դարի ընթացքում կազմակերպված աճուրդներում վաճառված լավագույն ոսկերչական զարդերը։
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած շաբաթ Sotheby's-ը զարդերի աճուրդ է կազմակերպել, որից ընդհանուր առմամբ 60.56 մլն դոլար է գոյացել։ Հետ չմնալու համար Christie's-ը ևս այնպիսի աճուրդ է անցկացրել, որից հավաքվել է 65.8 մլն դոլար։ Հետաքրքրական է, որ նմուշներից մեկը՝ ադամանդյա մատանին, վաճառվել է 10.9 մլն դոլարով։
Այդ նմուշներից շատերը պատկանել են թագավորական ընտանիքներին, արիստոկրատիային, բարձրաշխարհիկ մարդկանց ու կինոյի աստղերին։
Cartier-ից Tutti Frutti թևնոցը վաճառվել է 2.045.000 դոլարով։
18 կարատանոց ոսկուց, ադամանդներից ու հսկայական զմրուխտից պատրաստված մատանին վաճառվել է 4.6 մլն դոլարով։
Cartier-ի ադամանդյա ու պլատինե բրոշը վաճառվել է 365.000 դոլարով։
Ահա ադամանդյա այն մատանին, որը վաճառվել է 10.9 մլն դոլարով։
Եգիպտական մոտիվներով պատրաստված բրոշը վաճառվել է 1 մլն դոլարով։
Հազվագյուտ դեղին ադամանդից ու զմրուխտից պատրաստված մատանին շուտով ևս մեկ անգամ հանվելու է աճուրդի։
22.12 կարատանոց ադամանդյա Leviev վզնոցը վաճառվել է 2.8 մլն դոլարով։
18 կարատանոց ոսկուց, զմրուխտից ու ադամանդներից պատրաստված Cartier վզնոցը վաճառվել է 1.2 մլն դոլարով։
Արցունքաձև վարդագույն ադամանդով զարդարված շքեղ մատանին վաճառվել է 3 մլն դոլարով։