Բիզնես 

Ինչպե՞ս ապրանքներ արտահանել ՄՄ առանց ընդհանուր սահմանի

analitik.am

Միացյալ մաքսային միության մեջ ապրանքներ տեղափոխելն ընդհանուր սահմանների բացակայության պայմաններում իրատեսական է: Այդ մասին հայտնել է Միացյալ տնտեսական հանձնաժողովի Մաքսային օրենսդրության վարչության մաքսային վճարումների բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Կաբակովը:


Ինքնաթիռների՝ առանց կրկնակի վայրէջքի տեղափոխման դեպքում, ըստ նրա, մաքսային ընթացակարգեր չեն պահանջվում: Եթե ապրանքը ներկրվում է երրորդ երկրի միջոցով և ցամաքային եղանակով, այն պետք է նույնականացման միջոցներ ստանա (մասնավորապես մաքսային կնիքի տեսքով): «Կնիքի անձեռմխելիության հարցը շատ կարեւոր է, եթե այն վնասված է, ապա ներկրվող ապրանքները նույն մաքսատուրքով են հաշվվում, ինչ ԵՄ երկրների դեպքում»,- նշել է Կաբակովը:


Հարցին, թե կնիքը կիրառվելու է արդյոք խոշոր բեռների, օրինակ ցորենի եւ ցեմենտի համար, նա պատասխանել է, թե նույնականացման միջոցները չեն սահմանափակվում կնիքով: «Այստեղ ընդգրկված են նաեւ բեռան մանրամասն նկարագրությունը, եւ նրա արտաքին տեսքը: Հաստոցների դեպքում ավելի հեշտ է, քանի որ յուրաքանչյուր սարքավորում, որպես կանոն, ունի սերիական համար»,- նշել է նա: 

Նույն շարքից