Բիզնես 

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել «Դաունթոն աբբայությունը» անվանումով գինի

analitik.am

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել «Դաունթոն աբբայությունը» անվանումով գինի, որն անվանակոչվել է ի պատիվ համանուն սերիալի, իսկ ավելի ճիշտ՝ բնակավայրի, որտեղ տեղի են ունենում ֆիլմի գործողությունները, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Գինու տեսակների հավաքածուում կա կարմիր գինի, որը Մեծ Բրիտանիայում կոչվում է «կլարետ», և սպիտակ գինի։ Երկու տեսակներն էլ պատրաստվում են Բորդո շրջանում՝ մի ընտանեկան գինեգործական ընկերությունում։

 

Կոմերցիոն նախաձեռնության գաղափարը «Carnival Films» պրոդյուսերական ընկերությանն է, որը նկարահանում է սերիալը և որին են պատկանում դրա անվանումը որպես ապրանքանշան օգտագործելու իրավունքները:

Միևնույն անվանումով Մեծ Բրիտանիայում թողարկվում է նաև կոսմետիկ պարագաների հատուկ շարք։

Նույն շարքից