Բիզնես 

2013թ.-ի սկզբից Հայաստանից մրգի ու բանջարեղենի արտահանումը երկու անգամ աճել է

analitik.am

2013թ.-ի սկզբից Հայաստանից մրգի ու բանջարեղենի արտահանումը երկու անգամ աճել է: Այդ մասին ասվում է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:


Ծավալի մոտ երկու երրորդ մասն արտահանվել է Ռուսաստան, մյուս մասը՝ Վրաստան, Իրաք և Թուրքմենստան: Դեկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 23 000 տոննա ծիրան, 6800 տոննա խաղող, 980 տոննա դեղձ, 633 տոննա խնձոր, 610 տոննա կեռաս, ինչպես նաև 27 հազար տոննա բանջարեղեն, որի 20,5 հազար տոննա կաեւտոֆիլ: Թարմ մրգերի և բանջարեղենի արտահանման ընդհանուր ծավալը 2013թ.-ի ավարտին կազմել է մոտ 60,1 հազար տոննա: Սա մոտ երկու անգամ ավել է 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ(30,5 հազար):

Նույն շարքից