Բիզնես 

Գերմանիայում Amazon ընկերության աշխատակիցները գործադուլ են անում

analitik.am

Գերմանիայում Amazon ընկերության աշխատակիցները գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին։

 

Verdi արհմիության ներկայացուցիչները հայտնում են, որ լոգիստական կենտրոնների աշխատակիցները Բադ Հերսֆելդում, Լայպցիգում և Գրաբենում գործադուլը սկսել են 2013թ. դեկտեմբերի 16-ին։ Հարկ է նշել, որ ակցիան անցկացվում է առավել լարված ժամանակաշրջանում՝ նախատոնական օրերին։

 

Նույն օրը ընկերության գերմանացի աշխատակիցների պատվիրակությունը համաձայնեցրել է ԱՄՆ-ում գլխավոր գրասենյակի առաջ բողոքի ակցիայի անցկացումը։

 

Amazon-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այսօր 640 աշխատակիցներ դուրս են եկել առավոտյան աշխատանքի։

 

Ընկերությունը հատուկ նշում է, որ գործադուլները չեն անդրադառնա հաճախորդների սպասարկման վրա։ «Մեր գնորդները կարող են չանհանգստանալ իրենց նվերների արագ մատակարարման համար»,- նշել է ընկերության մամուլի խոսնակը։

 

Ընդհանուր առմամբ Գերմանիայի Amazon-ում աշխատում է մոտ 9 հազ. մարդ։

Նույն շարքից