Բիզնես 

Պրահայում 18 մլն դոլարով վաճառվել է հայտնի «պարող տունը»

analitik.am

Պրահայի «պարող տունը», որը իր յուրահատուկ ճարտարապետությամբ հայտնի առևտրա-գրասենյակային համալիր է, վաճառվել է 18 մլն դոլարով։ Այդ մասին ասվում է Jones Lang LaSalle ընկերության հաղորդագրությունում. այն հանդես է եկել որպես խորհրդատու վաճառող կողմից, հայտնում է РИА Новости-ն։


 

Շենքը, որը կառուցվել է Պրահայի կենտրոնում Վլտավա գետի ափին 1994-1996թթ., ամենահայտնի կառույցներից է ամբողջ աշխարհում։


 

«Ճարտարապետներ Ֆրենկ Հերիի և Վլադո Միլունիչի հայտնի կառույցը գնել է արվեստի օբյեկտների հավաքորդ, անշարժ գույքի շուկայում ներդնող Վացլավ Սկալան։ Գործարքի արժեքը կազմել է 360 մլն չեխական կրոն (մոտ 18 մլն դոլար)»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։






Նույն շարքից