Բիզնես 

Իրանի հետ գազի հարցը կքննարկվի 2014թ. հունվար-փետրվարին

analitik.am

Հայաստանն Իրանի հետ գազի սակագնի վերաբերյալ առավել մանրամասն բանակցություններ կվարի 1-2 ամսից: Այս մասին խորհրդարանում դեկտեմբերի 17-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մոսիսյանը:


«Ես արդեն հանդիպել եմ Թեհրանից վերադարձած Իրանի դեսպանի հետ: Մենք պայմանավորվել ենք այդ հարցը քննարկել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում՝ 2014թ. հունվար-փետրվարին», - հայտարարել է նախարարը:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին Երևանում լրագրողներին հայտնել էր, որ Իրանը Հայաստանին կարող է առաջարկել գազի շուկայականից զգալի ցածր սակագին, իսկ վաճառողի եւ գնորդի դիրքորոշումը կարելի է պարզել բանակցությունների ճանապարհով:

  

Ներկայումս Հայաստանն Իրանից գազ ձեռք է բերում փոխանակմամբ՝  1 խորանարդ մետր գազ 3 կՎտժ հոսանքի դիմաց: Գազն օգտագործվում է միայն Երևան ՋԷԿ-ի աշխատանքի համար և ընդհանուր բաշխիչ ցանցեր չի հասնում:

Նույն շարքից