Բիզնես 

Սուբսիդավորվող դիզվառելիքի կեսն է օգտագործվել մարզերում

analitik.am

Պարարտանյութերի ու դիզելային վառելիքի մատակարարման պետական աջակցության ծրագրերը շարունակվել են նաև այս տարի: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ մեկ պարկ պարարտանյութը համայնքներում վաճառվում է 6 հազար դրամով:

 

«2012-ի գարնանը և աշնանը միասին հատկացվել է 30 հազար 700 տոննա պարարտանյութ: 2013թ գարնանը և աշնանը միասին՝ շուրջ 37 հազար տոննա: Դիզվառելանյութի մասով 25 մլն, 168 հազար լիտր՝ 2012-ին, և 2013-ին 15 մլն, 300 հազար լիտր»,- ասաց Ս Գալստայնը՝ հավելելով, որ դիզվառելիքի ծավալը քչացել է, քանի որ մարզերից պահանջ չի եղել: «Կառավարության կողմից սահմանված է եղել 6.6 մլն լիտր, մարզերի կողմից օգտագործվել է 3.3 մլն լիտրը»,- ասաց փոխնախարարը: 

Նույն շարքից