Բիզնես 

2013թ. Ուոլ սթրիթի ամենահաջողակ խաղացողները

analitik.am

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է Ուոլ սթրիթի ամենահաջողակ խաղացողների 2013թ. վարկանիշային աղյուսակը:

Առաջին հորիզոնականում է հայտնվել Կարլ Այքանը, ով այս տարի նպաստել է Ուոլ սթրիթի հաջողությանը և անձամբ վաստակել միլիարդավոր դոլարներ: Սա արդեն հինգերորդ հաջողակ տարին է նրա Ichan Enterprises ներդրումային հիմնադրամի համար, որի բաժնետոմսերը թանկացել են 150%-ով: 

Morgan Stanley-ի ղեկավար Ջեյմս Գորմանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Ընկերության բաժնետոմսերն այս տարի թանկացել են 57%-ով:

Ցուցակում երրորդ հորիզոնականում է հայտնվել բորսային «ցուլ» Դևիդ Թեփերը, ով ռիսկի է դիմել և խաղադրույք է կատարել ամերիկյան արժեթղթերի վրա: Թեփերն անձամբ լավ վաստակել է ավիաընկերությունների բաժնետոմսերի հաշվին, իսկ նրա Appaloosa Management հեջ-հիմնադրամը ղեկավարում է 20 միլիարդ դոլար:

Մասնավոր ներդրումների ոլորտում աշխատող միլիարդատեր Լեոն Բլեկը լուծել է ֆինանսական ճգնաժամից մնացած բոլոր խնդրահարույց գործարքները և խորհրդանշական «վերադարձ» կատարել Ուոլ սթրիթ: Միևնույն ժամանակ 2013թ. նրա Black’s Apollo Globa հիմնադրամի բաժնետոմսերն աճել են 72%-ով:

Լարի Ռոբինսը հավակնում է տարվա ֆինանսական տնօրենի տիտղոսին: Նա արդեն երկրորդ տարին է հիանալի կերպով վաստակում ԱՄՆ առողջապահության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի հաշվին: Այժմ նա ղեկավարում է 7 միլիարդ դոլար:

Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև Paulson & Co հեջ-հիմնադրամի տնօերն Ջոն Փոլսոնը և անշարժ գույքի արքա Ջոնաթան Գրեյը:

Նույն շարքից