Բիզնես 

ԱՄՆ-ում կտրուկ նվազել է սնանկացած բանկերի թիվը

analitik.am

Ընթացիկ տարում ԱՄՆ-ում սնանկացած բանկերի թիվը կարող է նվազագույնը լինել 2007-ից ի վեր: Ընդ որում՝ ներկայումս այդ ցուցանիշն ավելի քան կրկնակի ցածր է անցած տարվա ցուցանիշից, գրում է vestifinance.ru-ն:

Այն բանից հետո, երբ անցած շաբաթ փակվեց Texas Community Bank-ը, այս տարի ԱՄՆ-ում սնանկացած բանկերի թիվը դարձավ 24: Այս մասին են վկայում Դաշնային կորպորացիայի տվյալները: 2012թ. կարգավորողները չեզոքացրել են 51 բանկ: 

Հատկանշական է, որ մինչ ճգնաժամը ֆինանսական համակարգը եղել է շատ կայուն, և 2007թ. սնանկացել է ընդամենը 3 բանկ: 

ԱՄՆ-ում ֆինանսական հաստատությունների ընդհանուր թիվը ներկայումս 6891 է: Այդուհանդերձ, վնաս կրող բանկերի մասնաբաժինը նվազել է մինչև 8,6% ՝ 2012թ. 3-րդ եռամսյակի 10,7%-ի համեմատությամբ: 

Լավ լուրը այն էր, որ բանկերի պահուստները կորուստների հետևանքով խիստ կրճատվել էին, ցուցանիշն ընկել է 60,4%-ով` մինչև 5,8 մլրդ դոլար, ինչը 1999-ի 3-րդ եռամսյակից ի վեր ամենացածր ցուցանիշն է: 

 
 
 

Նույն շարքից