Բիզնես 

Հայաստան է ժամանել հայտնի գործարար Հարություն Փամբուկյանը

analitik.am

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Հարություն Փամբուկյանի Հայաստան կատարած այցը գործնական բնույթ չի կրում: Այս մասին  ասաց ինքը՝ նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հարություն Փամբուկյանը:


Նա նշեց, որ երկու օր առաջ է  եկել Հայաստան, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի  հայրն է մահացել: «Նա իմ մոր և հոր թաղմանը ներկա է գտնվել և բնականաբար ես չէի կարող այստեղ ներկա չլինել»,- ավելացրեց Հարություն Փամբուկյանը:


Ինչ վերաբերում է  Հայաստանում գտնվող իր բիզնեսներին, Փամբուկյանը նշեց, որ Հայաստանում գտնվող ոչ մի բիզնես դեռ չի վաճառել. «Որ բիզնեսը որ լավ չլինի, պատրաստ եմ վաճառել, եթե լավ գնորդ լինի: Իսկ հիմա պատրաստ չեմ բացարձակ»: Նա չբացառեց, որ հնարավոր է Հայաստանում բիզնեսն ընդլայնի:

Նույն շարքից