Բիզնես 

Ռուսաստանցի պաշտոնյաներին կարգելեն արտերկրում անշարժ գույք ունենալ

analitik.am

Ռուսաստանի Պետդումայում վերսկսել են աշխատել մի օրինագծի շուրջ, որն արգելում է պետական աշխատողներին անշարժ գույք ու հաշիվներ ունենալ Ռուսաստանի սահմաններից դուրս:


Օրինագիծը Պետդումա է ներկայացվել դեռեւս 2012թ: Սակայն այն ամբողջությամբ չի ընդունվել: Մասնավորապես, արգելվում էր բանկային հաշիվներ ունենալ արտերկրում:


Այնուամենայնիվ «Եդինայա Ռոսիայի» պատգամավորը դեկտեմբերի 17-ին արտերկրում անշարժ գույքի արգելքի մասիննախաձեռնություն է ներկայացրել:


Սպասվում է, որ նախագծի դիտարկումը կսկսվի միայն հաջորդ տարվա գարնանը, հաղորդում է «Իզվեստիան»:



Նույն շարքից