Բիզնես 

Հայկական շուկայի լավագույն ապրանքներն ու ծառայությունները

analitik.am

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը և «ՊանԱրմենիա Մեդիա Գրուպը» Հայաստանում իրականացրել են համատեղ ծրագիր՝ պարզելու սպառողների նախընտրությունները տարբեր ապրանքատեսակների և ծառայությունների հարցում։

Այսօր հրավիրված ասուլիսին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Նավասարդյանը և հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ներկայացրեցին շուկաներում գործող ընկերությունների, նրանց ապրանքատեսականու կամ ծառայությունների վերաբերյալ հարցումների արդյունքները, որոնք անց են կացվել ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում։

1600 երևանցիների շրջանում անցկացված հարցումը պարզել է, որ լավագույն պաղպաղակը «Գրանդ քսենդի» ընկերության արտադրանքն է, լավագույն գարեջուրը՝ Կիլիկիան, լավագույն սրճարանը՝ «Ջազվեն», լավագույն պիցցերիան՝ «Տաշիր Պիցցան», լավագույն սուպերմարկետը՝ «Երևան Սիթին, լավագույն դեղատունը՝ «Նատալի ֆարմը», լավագույն առևտրի կենտրոնը՝ «Դալմա գարդեն մոլը»։

Հարցումը պարզել է նաև, որ հարցված երևանցիների համար լավագույն երշիկը «Բարի սամարացի» ընկերության արտադրանքն է, լավագույն գինին՝ «Արենին», լավագույն զովացուցիչ ընպելիքը՝ «Կոկա-Կոլան», լավագույն շինանյութի խանությունը՝ «Իդեալը», լավագույն տուրիստական գործակլությունը՝ «Բագրատ տուրը», իսկ լավագույն էլեկտրոնիկայի խանութը «Սամսունգն» է։

Մարզերում հարցվել է 1067 18 տարեկանից բարձր անձանց շրջանում և պարզվել է, որ լավագույն կաթնամթերքը «Աշտարակ կաթն» է, լավագույն հանքային ջուրը՝ «Ջերմուկ գրուպի» արտադրանք, լավագույն սեղանի ջուրը՝ «Բյուրեղը», լավագույն թռչնամիսը՝ «Արաքս» թռչնաֆաբրիկան, լավագույն բանկը՝ «ՎՏԲ Հայաստանը», լավագույն վարկային կազմակերպությունը՝ «Ֆինկա ունիվերսալ վարկային կազմակերպությունը», և լավագույն ապահովագրական ընկերությունը՝ «Ռոսգոսստրախ Արմենիան»։

Հարցին, թե կոնկրետ լավագույն սուպերմարկետի համար ինչ հարցեր են տրվել, Արման Նավասարդյանը պատասխանեց, որ հարցերը եղել են 12-35-ը և տարբեր ձևակերպումներ են ունեցել, օրինակ՝ «Սուպերմարկետներից ո՞րը գիտեք», «Սուպերմարկետներից որի՞ց եք օգտվում», իսկ վերջում հարցվել է, թե որն են համարում լավագույնը։

Նույն շարքից