Բիզնես 

Վաճառվել է Նյու Յորքի ամենաթանկ տունը

analitik.am

Նյու Յորքում վաճառքի է հանվել շքեղ քառահարկ առանձնատուն, որը պատկանում է ամերիկացի ներդրող Վինսենթ Վիոլային, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Առանձնատունը վաճառվում է 114 մլն դոլարով։ Այդ գումարն առաջարկողը կդառնա Նյու Յորքի ամենաթանկ տան սեփականատերը։

 

1883թ. կառուցված առանձնատունը գտնվում է Մանհեթենի ամենահեղինակավոր թաղամասում՝ Վերին Իսթ Սայդում։ Վինսենթ Վիոլան և նրա կինը՝ դիզայներ Թերեզան, առանձնատունը գնել են 8 տարի առաջ՝ 20 մլն դոլարով։ Այդ ժամանակ տունը բաժանված է եղել 4 մեծ բնակարանի և մի քանի բուժսենյակի։

 

1.800 քմ տարածքով տանը կա 7 ննջասենյակ և 9 լոգասենյակ։ Առանձնատանը կա նաև գրադարան և կինոթատրոն, լողավազան, սաունա, մարզասրահ, բիլիարդ և նույնիսկ ձայնագրման ստուդիա։ Հյուրասենյակում առաստաղները ձևավորված են 14 կարատանոց ոսկով։







Նույն շարքից