Բիզնես 

ԵՄ ֆինանսների նախարարները պայմանավորվել են բանկային միություն ստեղծելու շուրջ

analitik.am

Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվել են բանկային միություն ստեղծելու մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Բրյուսելում գրեթե 12 ժամ տևած բանակցությունների արդյունքներով՝ ԵՄ ֆինանսների նախարարները համաձայնեցրել են բանկային միության մասին համաձայնագրի վերջին կարևոր կետը՝ Խնդիրների լուծման միասնական մեխանիզմը, որը թույլ կտա փակել սնանկության եզրին գտնվող բանկերը։

 

Ակնկալվում է, որ բանկային միության մասին համաձայնագիրը ԵՄ երկրների առաջնորդները կստորագրեն դեկտեմբերի 19-20-ին կայանալիք գագաթնաժողովին:

 

«Խոսքը եվրոպական բանկային համակարգի հեղափոխական փոփոխությունների մասին է: Հարկատուները կազատվեն բանկերի փրկության համար վճարումներից»,- հայտարարել է ԵՄ ֆինանսական շուկաների գծով հանձնակատար Միշել Բարնյեն:

 

2013 թվականի հոկտեմբերի կեսին ֆինանսների նախարարներին հաջողվել է համաձայնության գալ բանկային միության ևս մեկ կարևոր բաղադրիչի՝ Վերահսկողության միասնական մեխանիզմի ստեղծման մասին, որը նախատեսված է ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու համար:

Նույն շարքից