Բիզնես 

Chrisite’s-ը Հնդկաստանում առաջին աճուրդն է անցկացրել

analitik.am

Բրիտանական Chrisite’s աճուրդի տունը հինգշաբթի ուշ երեկոյան պատմության մեջ առաջին անգամ աճուրդ է անցկացրել Հնդկաստանում: Ամենաթանկ լոտը եղել է հնդիկ աբստրակցիոնիստ նկարիչ Վասուդեո Գաուտոնդեի անանուն նկարը, որը վաճառվել է գրեթե 3,3 միլիոն դոլարով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով հնդկական ԶԼՄ-ներին:

 

Աճուրդն անցկացվել է Մումբայում: Գաուտոնդեի կտավի գնորդի անունը չի հաղորդվում:

 

Երկրորդ ամենաթանկ լոտը դարձել է հնդիկ նկարիչ Թաիբ Մեհթայի աշխատանքը, որը վաճառվել է 2,7 միլիոն դոլարով:

 

Աճուրդի թեման եղել է հնդկական արվեստը վերջին 100 տարում: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 83 ստեղծագործություն: Լոտերի թվում, որոնք համարվում են Հնդկաստանի ազգային արվեստի նմուշ, ընդգրկված են վեց նկարիչների՝ Ռաբինդրանաթ Թագորի, Աբանինդրանաթ Թագորի, Գագանենդրանաթ Թագորի, Նանդալալա Բոսի, Ջամինի Ռոյի և Ամրիթա Շեր-Գիլի աշխատանքները:

Նույն շարքից