Բիզնես 

Mercedes-ը շուկա հանելուց անմիջապես հետո հետ է կանչում իր նոր S-դասը

analitik.am

Mercedes-Benz-ի S-դասի նոր սերունդը նոր է վաճառքի հանվել, սակայն արտադրողն անսպասելի հետ է կանչել իր մեքենաները: 

AutoEvolution պորտալի տեղեկացված աղբյուրների տվյալներով՝ Mercedes-Benz-ի ամենաթանկ սեդանի խնդիրն այն է, որ դիմացի ուղևորների անվտանգության գոտիների ամրացման տեղերը կարող են անսպասելիորեն թուլանալ, և դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: 

Հետկանչի արշավն այս ամիս է սկսվում: Հետ կկանչվեն ընդամենը 290 մեքենաներ, ընդ որում՝ միայն ԱՄՆ-ի տարածքում վաճառված: Նշված S-դասի Mercedes-Benz մեքենաների սեփականատերերին կառաջարկվի մեքենան սպասարկման կենտրոն տանել, որպեսզի թերությունները վերացվեն: 

Նույն շարքից