Բիզնես 

Հայաստանում ալկոհոլի վաճառքը կարող էր նվազել արտագաղթի պատճառով

analitik.am

Հայաստանում ալկոհոլի վաճառքը կարող էր նվազել արտագաղթի պատճառով: Այս մասին հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


Նրա խոսքով՝ այս տարվա 11 ամիսների ընթացքում տեղական գինու ու օղու սպառումը նվազել է 30 տոկոսով, կոնյակինը՝ 20: «Ավելի վաղ տեղական արտադրության անկումը փոխհատուցվում էր ներկրման սպառմամբ: Իսկ դա նշանակում է երկուսից մեկը՝ կամ չի բարձրանում կյանքի մակարդակը, կամ արտագաղթի պատճառով բնակչությունը պակասում է»,-ընդգծել է Հարությունյանը:


Ներքին շուկայում ներկրվող գինիների բաժինը կազմում է 15 տոկոս, օղունը՝ ուղիղ կեսը: Ներկրվող կոնյակը ավանդույթի համաձայն, գրեթե մեկ տոկոս էլ չի կազմում:

Նույն շարքից